Ինչպես տեղեկացնում է Լվովի «Կարպատներ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, «հաշվի առնելով մեր երկրի համար ծանր ժամանակները` յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ձեռքը զենք վերցնել ու կարողանալ դրանից օգտվել: Զինվորական հրահանգիչները «Կարպատների» ֆուտբոլիստներին կսովորեցնեն տիրապետել ինքնաձիգների, դիպուկահարների համար նախատեսված հրացանների ու ականանետների օգտագործման նորույթներին»: Կայքը տեղեկացնում է նաև, որ այդ նպատակով հրավիրվում են ակումբի երկրպագուները:
Այս ամենը գուցեև լավ է ու հայրենասիրական շեշտեր ունեցող, բայց վատ չէր լինի ֆուտբոլիստներին խաղալ սովորեցնելու մասին էլ չմոռանային:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ